ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

«Մանկական Եվրատեսիլ- 2013»-ին մասնակցելու հայտերն ընդունվում են հուլիսի 1-ից

«Մանկական Եվրատեսիլ- 2013»-ին մասնակցելու հայտերն ընդունվում են հուլիսի 1-ից
27.06.2013 | 17:26

«Մանկական Եվրատեսիլ- 2013» միջազգային երգի մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից:

Մրցույթի կանոնների համաձայն՝

-Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 30-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչև 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:
-Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ:
-Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաև օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով:
-Ներկայացվող երգը պետք է լինի նոր և հրապարակված չլինի նախքան 2013թ-ի հունիսի 1-ը:
-Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, և եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին:
-Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը:
-Ձայնագրված բեք-վոկալները «Մանկական եվրատեսիլ- 2013» թույլատրելի են:
-Միջազգային եզրափակիչ փուլի մասնակիցներին (բացառությամբ պարողների և բեք-վոկալիստների) չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին:

«Մանկական Եվրատեսիլ- 2013»-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևում:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007-ին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրել է Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012-ին Հայաստանը ներկայացրել է «Compass band» խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ